ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 1999 թվականի N 493
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
ա) «34. ՀՀ հարկային տեսչություն 320 4 -» և
«36. ՀՀ մաքսային վարչություն 118 3 1»
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 462 2 -».
բ) «35. ՀՀ հարկային տեսչության տարածքային տեսչություններ 1526 - -» և
«37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651 - -»
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ և տարածաշրջանային մաքսատներ, մաքսային
կետեր 2177 - -»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան