ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 559-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 185-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
24.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 559-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
փետրվարի 26-ի N 185-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Շ. Ներսիսյան - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Դ. Սահակյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Շուշանյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Խզմալյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Սահակյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան - Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Վ. Աբրահամյան - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ
Ա. Շատվորյան - Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Գ. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Խ. Խաչիկյան - Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ն. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ
Ա. Համբարձումյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի տեղակալ
Ա. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակից»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
25.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ