Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ

Հոդված 14. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը

1. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը:

2. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:

3. Առողջապահության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են ապահովելու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ներառականությունը և արդյունավետությունը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը խթանելուն և ապահովելուն, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերի հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, անձի մասնագիտական ունակությունները, հմտությունները, կարողությունները պահպանելու և զարգացնելու, աշխատատեղը մատչելի դարձնելու (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու) և այլ միջոցներով:

5. Վերականգնողական միջոցառումները միտված են անձի սոցիալական, այդ թվում՝ անկախ կյանքի հմտությունների պահպանմանն ու զարգացմանը: Վերականգնողական գործընթացի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովվում է արժանապատիվ կենսագործունեության համար անհրաժեշտ աջակցություն:

6. Կրթության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են անձի մտավոր կարողությունները, անհատականությունը, տաղանդը և ստեղծագործական միտքը զարգացնելուն, այդ թվում՝ բոլոր ուսումնական և կրթական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի ու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելու միջոցով:

7. Առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող և վերականգնողական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները սահմանվում են օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան բնագավառի տեսչական մարմինները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։