ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2019 թվականի N 185-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
Ստեղծել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 26-ի N 185-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Շ. Ներսիսյան - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Դ. Սահակյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Սիմոնյան - Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Շուշանյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Խզմալյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Սահակյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան - Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Վ. Աբրահամյան - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ
Ա. Շատվորյան - Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Գ. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Խ. Խաչիկյան - Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ն. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ
Ա. Համբարձումյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետի տեղակալ
Ա. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակից
(հավելվածը խմբ. 24.05.21 N 559-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան