Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 մայիսի 2021 թ. N 41-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել աշխատավայրում, ուսումնական կազմակերպությունում, այլ կազմակերպություններում և հանրային վայրերում՝ շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները:»:

2) Հրամանի հավելվածի Ձև 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի մայիսի 20-ի

N 41-Ն հրամանի

Ձև 6

Պ Ա Տ Վ Ա Ս Տ Ո Ւ Մ Ն Ե Ր Ի Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանում)

Սկիզբ _______________________20______թ

Վերջ _______________________20______թ

Հ/Հ Ամսաթիվ Անուն, ազգանուն Հասցե Ծննդյան ամսաթիվ Տարիք Տեղամաս ԲՑԺ ԱԿԴՓ/ՎՀԲ

/ՀԻԲ/ԻՊՊ կամ այլ բաղադրիչներով համակցված Ռոտա Պնևմո ԿԿԽ

1 դեղա-չափ սերիա 1 2 3 4 դեղա-չափ սերիա 1 2 դեղա-չափ սերիա 1 2 3 դեղա-չափ սերիա 1 2 դեղա-չափ սերիա

ԱԿԴՓ/ԻՊՊ 6 տարեկան ԱՓԴԿ 15-16 տարեկան

Տուլարեմիա Հեպատիտ Ա Մենինգակոկ ՄՊՊ Գրիպ Այլ

Այլ Պատահական ծակոցներ

1 դեղա-չափ սերիա 1 դեղա-չափ սերիա 1 դեղա-չափ սերիա 1 2 դեղա-չափ սերիա 1 դեղա-չափ սերիա 1 2 դեղա-չափ սերիա 1 2 դեղա-չափ սերիա

* Պատվաստումների գրանցամատյանի համարակալումն սկսվում է 1-ով և շարունակվում է մինչև գրանցամատյանի ավարտը, առանց տողեր բաց թողնելու:

** Մեծահասակների ԱԴՓ-Մ պատվաստումները գրանցվում են 1-ին նվագի սյունակում` համապատասխան վանդակում նշելով պատվաստման հերթական նվագը:

** * Նշվում են պատվաստման ընթացքում պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ ներարկիչի ասեղից պատահական ծակոցները:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։