ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 1999 թվականի N 499
քաղ. Երևան
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2000 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով`
1. Հաստատել 2000 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2000 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հետ համատեղ ճշտել համապատասխան հոբելյանական հանձնաժողովների ներկայացրած` նշվող հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվները եւ հաշվի առնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կազմելիս:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 20-ի N 499 որոշմամբ
Ց Ա Ն Կ
2000 թվականին նշվելիք հոբելյանների
Հոբելյարների անունը, ազգանունը Նշվելիք տարելիցը
Գաբրիել Սունդուկյան 175
Ավետիք Իսահակյան 125
Խաչիկ Դաշտենց 90
Նաիրի Զարյան 100
Հրաչյա Քոչար 90