Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,
2) օտարերկրյա պետություններից,
3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
7) անանուն անձանցից։»․
4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։»․
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․
6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
7) 8-րդ մասի «մուծում» և «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․
8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
9) 12-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում իր համացանցային կայքում։»․
10) 14-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․
11) 15-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով․
12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
13) 16-րդ մասի առաջին նախադասության «վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով։