ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 863-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1373-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին 15 միավոր տրանսպորտային միջոցներ ամրացնելու նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ջրօգտագործողների ընկերություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով, համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին հանձնումը՝ կնքելով պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը պետք է իրականացվեն համապատասխան ջրօգտագործող ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
27.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 27-ի N 863-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Թողարկ- ման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվե- կշռային արժեքը
(դրամ) Ջրօգտագոր- ծողների ընկերության
անվանումը
1. CHEVROLET NIVA 21230 (ՇԵՎՐՈԼԵ
ՆԻՎԱ 21230) 2007 թ. X9L21230080202328 6201990 0 «Կոտայք» ՋՕԸ
2. CHEVROLET NIVA 21230 (ՇԵՎՐՈԼԵ
ՆԻՎԱ 21230) 2007 թ. X9L21230070200352 6201990 0 «Արմավիր» ՋՕԸ
3. CHEVROLET NIVA 21230 (ՇԵՎՐՈԼԵ
ՆԻՎԱ 21230) 2007 թ. X9L21230070200610 6201990 0 «Շենիկ» ՋՕԸ
4. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2006 թ. XTA21214061807142 3634000 0 «Արագածոտն
ՋՕԸ
5. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2007թ. XTA21214071839315 3239640 0 «Լոռի» ՋՕԸ
6. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2003թ. XTA21214031740825 3595000 0 «Արարատ» ՋՕԸ
7. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2005 թ. XTA21214051786595 3603600 0 «Էջմիածին
ՋՕԸ
8. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2005 թ. XTA21214051786550 3603600 0 «Գեղարքունիք» ՋՕԸ
9. CHEVORLET NIVA
21230 (Շեվրոլե
Նիվա 21230) 2007թ. X9L21230070159826 5995000 0 «Եղեգնաձոր» ՋՕԸ
10. CHEVORLET NIVA
21230 (Շեվրոլե
Նիվա 21230) 2007 թ. X9L21230070159860 5995000 0 «Երևան» ՋՕԸ
11. CHEVORLET NIVA
21230 (Շեվրոլե
Նիվա 21230) 2008թ. X9L21230080219098 5990000 0 «Տավուշ» ՋՕԸ
12. VAZ 21213 (ՎԱԶ
21213) 2002 թ. XTA21213021683652 2866200 0 «Սյունիք» ՋՕԸ
13. VAZ 21213 (ՎԱԶ
21213) 2001 թ. XTA21213021605486 2912000 0 «Շիրակ» ՋՕԸ
14. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2003 թ. XTA21214031711826 3546000 0 «Թալին
ՋՕԸ
15. VAZ 21214 (ՎԱԶ
21214) 2008 թ. XTA21214081885544 354545 23313.8 «Արտաշատ» ՋՕԸ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
27.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ