ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 441-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման» («ARDA») ոչ առևտրային կազմակերպության կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (122 տեղ, 7,332 կգ ընդհանուր քաշով, 38,673.32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,874.94 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
31.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 441-Ա որոշման
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը՝ ըստ չափի
միավորի Քաշը բրուտտո (կգ) Արժեքը ԱՄՆ-ի
դոլար Շահառուները
1. Ուսապարկ 16 հատ 18 150 «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հովանավորության տակ գտնվող կարիքավոր քաղաքացիներ: Արցախից բռնահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած ընտանիքներ
2. Հագուստ 275 արկղ 3998 22,575
3. Հիգիենիկ տակդիր 60 արկղ 370 1,945
4. Ծածկոց 33 արկղ 353 1,384
5. Գրենական պիտույքներ 10 արկղ 112 525
6. Մանկական մանեժ 1 հատ 9 50
7. Մանկական սայլակ 1 հատ 16 150
8. Խաղալիք 14 արկղ 129 620
9. Գիրք 7 արկղ 286 2,800
10. Խոհանոցային պարագաներ 17 արկղ 254 925
11. Կոշիկ 4 արկղ 48 680
12. Քնապարկ 5 արկղ 107 810
13. Սրբիչ 3 արկղ 34 80
14. Հագուստի կախիչներ 1 արկղ 11 30
15. Անկողնային պարագաներ 8 արկղ 61 235
16. Քայլակ 4 հատ 11 160
17. Բժշկական պարագաներ 26 արկղ 320 2,930 Գյումրու «ԱՌԴԱ» առողջապա-
հական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամ
18. Ծածկոց 3 արկղ 34 1,050 «Յանգ լայֆ» ոչ առևտրային
կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
19. Շեփորի պայուսակ 2 հատ 2 118.32 Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոց
20. Ստեղնաշար՝ երաժշտական 1 հատ 2 50 Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոց
21. Երաժշտական գործիքներ 14 հատ 32 560 12 հատ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, 2 հատ Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոց
22. Նոտաների ստենդ 10 հատ 25 140 9 հատ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, 1 հատ Հայ Առաքելական եկեղեցու
Տավուշի թեմ
23. Երաժշտական նոտաներ 3 արկղ 37 101 Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոց
24. Բեռի բարձիչ 1 հատ 998 500 «ԱՌԴԱ» բարեգործական
հիմնադրամ
25. Տաղավար՝ քանդած վիճակում 5 կտոր 65 105 «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ
Ընդամենը 7,332 38,673.32
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
31.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ