Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 434-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09201175) 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված N ԳԾ-27/04/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքում 887.5 քառ. մ մակերեսի ջրահեռացման, գծանշման, ասֆալտապատման աշխատանքների իրականացում՝ 48,545,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00253052) 2021 թվականի ապրիլի 19-ին կնքված N 3003 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 25,115,547 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ

Երևան

31.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։