Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 495 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-10-10-ից մինչև 2002-08-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-08-17Բացել ARLIS-ում

040.0569.14.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 1999 թվականի N 569

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 495 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 495 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն» տողից հետո լրացնել հետևյալ տողերը.

«Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչություն

վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների

աշխատանքների համակարգման և վերահսկման վարչություն

վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչություն

ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական

հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 521 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կանոնադրության 20-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։