ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 602-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1156-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1156-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
04.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 602-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
դեկտեմբերի 13-ի N 1156-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Նահապետյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ջհանգիրյան - ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության պետ
Դ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Վ. Ստեփանյան - «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
04.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ