Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2020 թվականի N 282-Ա

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 2-րդ կետը`

1. Հաստատել`

1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի իրականացման կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման ձևաչափը՝ համաձայն N 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 2-ի N 282-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Մ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն

(համաձայնությամբ)

Ա. Սամսոնյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ)

Շ. Իսայան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ)

Գ. Բաղդասարյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Հովհաննիսյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

Ա. Շահնազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող):

(հավելվածը փոփ. 31.05.21 N 582-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 2-ի N 282-Ա

որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի հիմնական նպատակը ծրագրի կատարումը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

II. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Խորհուրդը՝

1) քննարկում և ուսումնասիրում է պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.

2) հավանության է արժանացնում ծրագրի իրականացման տարեկան և վերջնական հաշվետվությունները.

3) քննարկում է հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից ծրագրի իրականացման նկատմամբ ներկայացված դիտարկումները և զեկույցները.

4) քննարկում է ծրագրի մշտադիտարկման արդյունքները.

5) պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար.

6) քննարկում, առաջարկում և ընտրում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած հասարակական կազմակերպությունների թեկնածուներին.

7) քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում միջազգային միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.

8) հանդես է գալիս ռազմավարության կամ գործողությունների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու առաջարկությամբ.

9) կազմակերպում է հանրային քննարկումներ` գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ.

10) աջակցում է հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5. Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներից: Խորհրդի կազմում ներառվում են յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ։

6. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 1 հավելվածի VI բաժնով:

7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել այլ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

8. Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլն` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով:

11. Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրավոր ձևով կամ էլեկտրոնային եղանակով (ձայնագրման տեսքով): Նիստերի գրավոր արձանագրությունները ստորագրվում են խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից:

14. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում www.e-rigհts.am էլեկտրոնային հարթակում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.mօj.am կայքում:

15. Նիստերի գրավոր արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Ըստ անհրաժեշտության՝ նիստերի արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:

16. Նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

17. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

18. Խորհրդի անդամը`

1) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.

2) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

3) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

4) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

5) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

6) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

19. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությանը:

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են`

1) խորհրդի նիստերի կազմակերպումը.

2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների մրցույթի փաստաթղթային փուլի իրականացումը.

3) խորհրդի քննարկմանը ենթակա փաստաթղթերի մշակումը.

4) խորհրդի անդամներին համապատասխան տեղեկատվության փոխանցումը.

5) խորհրդի նիստերի արձանագրումը.

6) www.e-rigհts.am հարթակի վարումը.

7) խորհրդի աշխատանքների սպասարկումը.

8) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 2-ի N 282-Ա

որոշման

Ձ ԵՎ Ա Չ Ա Փ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

Համար/

Միջոցա-ռում Պատասխա-

նատու

մարմին Հաշվետվություն

(բառերի քանակը

չպետք է գերազանցի

350-ը) Համակատարող

մարմնի կողմից

իրականացված

աշխատանքներ

(բառերի քանակը

չպետք է

գերազանցի 200-ը) Գործողության իրականացման

ընթացքում

անցկացված հանրային քննարկման և դրան

մասնակից դարձած թիրախային լսարանի վերաբերյալ տեղեկատվություն.1

(առկա, հեռավար/առցանց)

(բառերի քանակը չպետք է գերազանցի 200-ը) Կարգավիճակ

(կատարված է. կատարվել է

մասամբ.

չի կատարվել)

(հավելվածը խմբ. 31.05.21 N 582-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։