Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-06-05-ից մինչև 2021-09-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-09-26Բացել ARLIS-ում

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 1108-Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությունն իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել՝

1) հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 1108-Ա

որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է. Հովհաննիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մաշադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գասպարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Է. Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Դ. Սահակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լ. Ավետիսյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բարխուդարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ (քարտուղար)

(հավելվածը փոփ., լրաց. 16.04.21 N 402-Ա, փոփ. 04.06.21 N 612-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 1108-Ա

որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ hանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի առաջին նիստն անցկացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4․ Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են, ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով։ Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` hանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ: Հանձնաժողովի նիստերին, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի կողմից կարող են հրավիրվել այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ և փորձագետներ։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են hանձնաժողովի անդամների կեսից ավելին։

5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է hանձնաժողովի նախագահը, որը`

1) ղեկավարում է hանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում, վարում և նախագահում է hանձնաժողովի նիստերը կամ իր բացակայության դեպքում hանձնաժողովի նախագահի լիազորությունների կատարումը հանձնարարում է hանձնաժողովի անդամներից որևէ մեկին.

3) նշանակում է hանձնաժողովի նիստի անցկացման վայրը և օրը, հաստատում է օրակարգը.

4) հաստատում է hանձնաժողովի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.

5) ամփոփում է hանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկները.

6) որոշում է ընդունում նիստերի աշխատանքներին փորձագետներ ներգրավելու մասին։

6. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։ Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է hանձնաժողովի հերթական նիստի օրակարգը, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և նիստի կայացման օրվանից 2 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին և անդամներին, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև նիստին հրավիրված անձանց.

2) մշակում և նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը և կազմում է hանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա hանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում hանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է hանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը: Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրում է քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ hանձնաժողովի նախագահի կողմից նշված՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

9. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են hանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա անդամներն ու ոչ ուշ, քան ստորագրման օրվան հաջորդող աշխատանքային օրն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են hանձնաժողովի անդամներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։