ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 457-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 278-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու- թյան «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին N 278-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (Armenian American Medical Association) կողմից» բառերը փոխարինել «Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (Armenian American Medical Association) կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով» բառերով.
2) «3,084 կգ ընդհանուր քաշով, 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «3,260 կգ ընդհանուր քաշով, 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,800 ԱՄՆ-ի դոլար» բառերով.
3) որոշմանը կից բեռի բաշխման ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
08.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 457-Ա որոշման
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Հ/Հ Ստացող Նկարագրություն Արկղ Քաշ (կգ) Արժեք
(ԱՄՆ դոլար)
1 ՀՀ առողջապահության նախարարություն Հիպերբարիկ թթվածնային խցիկ 2 1,630 27,900
2 ԱՀ առողջապահության նախարարություն Հիպերբարիկ թթվածնային խցիկ 2 1,630 27,900
Ընդամենը 4 3,260 55,800
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
11.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ