Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մահացածը հուղարկավորվում է`
1) կենդանության օրոք բնակության վայրի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը, իսկ եթե տվյալ համայնքում չկա բաց գերեզմանատուն, ապա կենդանության օրոք նրա բնակության վայրերից որևէ մեկին կամ հաշվառման վայրին առավել մոտ գտնվող համայնքում առկա բաց գերեզմանատանը.
2) կենդանության օրոք Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայր չունենալու դեպքում նրա հուղարկավորությունն ստանձնողի բնակության վայրերից որևէ մեկի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը.
3) կենդանության օրոք նոտարական կարգով վավերացված հայտարարության մեջ նշված բնակավայրի գերեզմանատանը` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում.
4) առկա ընտանեկան գերեզմանում՝ գերեզման օգտագործողի համաձայնությամբ.
5) մասնավոր գերեզմանատանը՝ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ.
6) պետական գերեզմանատանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքում:».
2) 3-րդ մասի առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի երկրորդ պարբերության «հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով: