ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 965-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 1250 նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և (կամ) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
10.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
հունիսի 10-ի N 965-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի
թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 02. Արվեստ
Գեղանկարչություն և քանդակագործություն 103
Ոսկերչություն 183
Բրուտագործություն 21
Գորգագործություն և ժանյակագործություն 43
Փայտագործություն 26
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն 37
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Գործավարություն 16
Առևտուր 11
Ֆինանսներ 20
Գովազդ 5
Ոլորտ 06. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)
Համակարգիչների շահագործում 255
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում 16
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա 33
Կարի արտադրության տեխնոլոգիա 312
Հրուշակեղենի տեխնոլոգիա 76
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 48
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 17
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ 8
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 17
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 26
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 15
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա 48
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում 34
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 62
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում 18
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 171
Օգտակար հանածոների հարստացում 30
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 15
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում 31
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 10
Գինեգործություն և հյութերի արտադրություն 78
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում 18
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա 11
Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում 0
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա 5
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Պարտեզապուրակային գործ 16
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 31
Այգեգործություն 31
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 208
Խոհարարական գործ 545
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 424
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 136
Պահուստային տեղեր 102
ԸՆԴԱՄԵՆԸ` 3312
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Ոստիկանական գործ 1370
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
10.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
հունիսի 10-ի N 965-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի
թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Նախադպրոցական կրթություն 141
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 117
Պարի ուսուցում 22
Ոլորտ 02. Արվեստ
Ռեժիսուրա 36
Լուսանկարչական գործ 22
Դիզայն 112
Հագուստի մոդելավորում և նախագծում 97
Գեղանկարչություն 72
Քանդակագործություն 12
Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 15
Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 20
Երգեցողություն 86
Երգչախմբավարություն 14
Երաժշտության տեսություն 12
Էստրադային արվեստ 16
Պարարվեստ 93
Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 172
Դերասանական արվեստ 37
Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն
Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 15
Գրադարանային գործ 18
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Հաշվապահական հաշվառում 267
Ֆինանսներ 63
Բանկային գործ 69
Ապահովագրական գործ 50
Մենեջմենթ (կառավարում) 93
Սպասարկման կազմակերպում 100
Հողային ռեսուրսների կառավարում 18
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 71
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 83
Շուկայաբանություն 67
Ապրանքագիտություն 28
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 84
Առևտուր 10
Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 36
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 75
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր 60
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 542
Համակարգչային գեղարվեստական նախագծում 119
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
Ջերմաէլեկտրակայաններ 18
Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ 16
Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 17
Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 18
Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 15
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 18
Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 26
Սառնարանային տնտեսություն 35
Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 15
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 15
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 34
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 7
Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 15
Գյուղատնտեսության մեքենայացում 33
Մեխատրոնիկա 55
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 14
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 14
Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 20
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն 52
Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 13
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 12
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 98
Հանրային սննդի տեխնոլոգիա 48
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 47
Բաց լեռնային աշխատանքներ 44
Պոլիգրաֆիական արտադրություն 13
Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա 18
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 42
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) 14
Քաղաքաշինական կադաստր 27
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 27
Ջրամատակարարում և ջրահեռացում 7
Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում 7
Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 7
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 21
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 18
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Գյուղատնտեսագիտություն 65
Ջերմատնային տնտեսություն 45
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 18
Հողաշինարարություն 40
Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա 37
Անասնաբուժություն 118
Մեղվաբուծություն 39
Ձկնաբանություն և ձկնաբուծություն 15
Անտառային և անտառապուրակային տնտեսություն 7
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 10
Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում 10
Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք
Ատամնատեխնիկական գործ 120
Բուժական գործ 15
Մանկաբարձական գործ 66
Քույրական գործի կազմակերպում 11
Քույրական գործ 275
Լաբորատոր ախտորոշում 12
Բուժական կոսմետոլոգիա 50
Բուժական մերսում 8
Դեղագործություն 110
Սոցիալական ապահովության կազմակերպում 15
Սոցիալական աշխատանք 44
Ոլորտ 10. Սպասարկում
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 53
Զբոսաշրջություն 114
Կառավարում արտակարգ իրավիճակներում 15
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 278
Պահուստային տեղեր 160
ԸՆԴԱՄԵՆԸ` 5614
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում 5
Ոլորտ 10. Սպասարկում
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 5
ԸՆԴԱՄԵՆԸ` 15
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում
Ոստիկանական գործ 65
ԸՆԴԱՄԵՆԸ` 65
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում 30
Ոլորտ 10. Սպասարկում
Կառավարում արտակարգ իրավիճակներում 30
Հրդեհային պաշտպանություն 30
ԸՆԴԱՄԵՆԸ` 90
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
10.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական: