Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2216-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 944-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2216-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում, ինչպես նաև համապատասխան շինարարական աշխատանքների կատարման գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 2216-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածը 58-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 58.1-ին, 58.2-րդ, 58.3-րդ, 58.4-րդ, 58.5-րդ և 58.6-րդ կետերով․

« 58․1 Արարատ 59 Նոր Խարբերդ Նոր Խարբերդի համայնքի փողոցների ներհամայնքային ասֆալտապատման աշխատանքներ 16.07. 2020 թ. N 1198-Ն 36,720,000 0 36,720,000

58․2 60 Վեդի Վեդիի համայնքի Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ 16.07. 2020 թ. N 1198-Ն 3,078,000 0 3,078,000

58․3 61 Վեդի Վեդիի համայնքի Կասյան փող. ԲԲՇ բնակելի զանգվածի մուտքի և ելքի

ճանապարհի ասֆալտապատում 16.07. 2020 թ.

N 1198-Ն 5,670,000 0 5,670,000

58․4 62 Սիսավան Սիսավանի համայնքի Հ. Բաղրամյան և Վարդանանց փողոցների ասֆալտապատում 16.07. 2020 թ. N 1198-Ն 7,020,000 0 7,020,000

58․5 63 Ոսկետափ Ոսկետափի համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ 16.07. 2020 թ. N 1198-Ն 6,966,200 0 6,966,200

58․6 64 Արտաշատ Արտաշատի համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 19, 21, 23, Մարքսի փողոցի թիվ 3, 5, 7, Իսակովի փողոցի թիվ 47/2 47/3 բազմաբնակարան շենքերի բակերի և Շահումյան փողոցի որոշակի հատվածի

բարեկարգում և ասֆալտապատում 16.07. 2020 թ. N 1198-Ն 21,512,300 0 21,512,300

».

2) հավելվածի «Ընդամենը Արարատ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« Ընդամենը Արարատ 1,444,224,900 809,463,389 334,761,511

».

3) հավելվածը 73-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 73.1-ին և 73.2-րդ կետերով․

« 73․1 Արմավիր 16 Արմավիր Արմավիրի համայնքի Սայաթ-Նովա, Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան, Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգում 16.07. 2020 թ.

N 1198-Ն 3,821,600 0 3,821,600

73․2 17 Արգավանդ Արգավանդի համայնքի մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգում 16.07. 2020 թ. N 1198-Ն 2,759,400 0 2,759,400

».

4) հավելվածի «Ընդամենը Արմավիր» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« Ընդամենը Արմավիր 318,955,700 34,575,707 284,379,993

».

5) հավելվածը 78-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 78.1-ին և 78.2-րդ կետերով․

« 78․1 Արագածոտն 6 Օշական Օշականի համայնքի գերեզմանատան ճանապարհի զառիթափ հատվածների ասֆալտապատման աշխատանքների իրականացում 16.07. 2020 թ.

N 1198-Ն 3,510,000 0 3,510,000

78․2 7 Ապարան Ապարան քաղաքի և վարչական շրջանների ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, կամուրջների վերանորոգում 16.07. 2020 թ. N 1198-Ն 26,856,000 0 26,856,000

».

6) հավելվածի «Ընդամենը Արագածոտն» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

« Ընդամենը Արագածոտն 107,131,360 9,611,000 97,520,360

»:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։