Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 940-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների կողմից հանձնվող 5 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 940-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Հ/Հ Քաղաքացու անունը, հայրանունը ազգանունը Քաղաքացիների անձնագրային (նույնականացման

քարտի) տվյալները Գույքի անվանումը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը

1. Վահան Վոլոդյայի Հակոբյան 001348911, տրված՝

24.12.2012 թ.

004-ի կողմից UAZ 39094 (ՈՒԱԶ 39094) 34 QU 066 2008 XTT39094480452196

2. Արմեն Ռուդիկի Սահակյան 009327362, տրված՝

31.01.2018 թ.

027-ի կողմից UAZ 3163 PATRIOT 2.7 (ՈՒԱԶ

3163 ՊԱՏՐԻՈՏ 2.7) 36 PZ 786 2007 XTT316300700700087

3. Գեորգի Միհրանի Ստեփանյանց AU0239166, տրված՝ 20.04.2021 թ.

011-ի կողմից UAZ 31514 (ՈՒԱԶ 31514) 33 DS 249 1999 Հենասարքի համարը՝ 0000301

4. Հովհաննես Ժորայի Ջուլհակյան 006416069, տրված՝

11.05.2017 թ.

008-ի կողմից HYUNDAI ELANTRA 1.8 L (ՀՅՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ 1.8 Լ) 37 AT 403 2012 5NPDH4AE3DH186802

5. Արծրուն Անդրանիկի Խոջումյան AR0580825, տրված՝ 06.02.2018 թ.

038-ի կողմից UAZ 315195 (ՈՒԱԶ 315195) առանց

հաշվառման համարանիշի 2008 XTT31519580555447

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ Ծ. Սողոմոնյան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։