Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-12-16-ից մինչև 2000-03-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-03-28Բացել ARLIS-ում

040.0720.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 1999 թվականի N 720

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 394 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի կազմից հանել Հ. Գևորգյանին, Ա. Մարտիրոսյանին և Ա. Մանասարյանին` փոխարենն ընդգրկելով հետևյալ անձանց`

Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ա. Թումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան

բ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սահակյանին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։