Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 469-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (28 տեղ՝ 1,302 արկղ, 9,742.9 կգ ընդհանուր քաշով, 688,201.57 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,913 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 469-Ա որոշման

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Դոնորը Նկարագրու- թյունը Ստացողը Կոդը Արկղը Քաշը (lbs) Արժեքը (ԱՄՆ-ի դոլար)

1. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) Դեղեր Թորոսյան Ա. - Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարություն SC 206-01 92 660 427,938.62

2. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) Դեղեր Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ SC 206-02 25 215 15,222.30

3. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) ԲՆԱ Թորոսյան Ա. - Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարություն SC 206-03 208 2,455 41,468.09

4. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) ԲՆԱ Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ SC 206-04 72 1,313 18,025.04

5. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) ԲՆԱ Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն SC 206-05 12 888 42,016.77

6. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) ԲՆԱ Աղաջանովա Ե.-«Մուրացան» բժշկական կենտրոն SC 206-06 260 2,573 62,778.88

7. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) ԲՆԱ Աբրահամյան Ռ. - Վերարտադրողական Առողջության, Պերինատալոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի

Հանրապետական Ինստիտուտ SC 206-07 81 607 9,427.24

8. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) Հիգիենիկ պարագաներ Սարգսյան Բ. - Հայ Օգնության Ֆոնդ SC 206-08 224 6,149 15,866.73

9. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) Հիգիենիկ պարագաներ Գալստյան Տ. - «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպություն SC 206-09 225 4,603 35,511.92

10. Հայաստան - Արցախ հիմնադրամ (AmeriCares) Հիգիենիկ պարագաներ Բալխյան Անի - «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություն SC 206-10 103 2,017 19,945.98

Ընդամենը 1,302 21,480 688,201.57

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։