Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 1642-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

09 հունիսի 2021 թ. N 2229-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 1642-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2021 թվականին հունիսի 4-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումները`

Հրամայում եմ`

1. Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 5-ի ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի օգոստոսի 13-ին տրված N Կ-ԲՕ-002583 լիցենզիայի ընտանեկան բժշկություն, հոգեբուժական և N Կ-ԲՕ-002584 լիցենզիայի վարակիչ հիվանդությունների, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, լաբորատոր ախտորոշիչ` կլինիկական, 2019 թվականի օգոստոսի 23-ին տրված N Կ-ԲՕ-002592 լիցենզիայի ընտանեկան բժշկություն, N Կ-ԲՕ-002593 լիցենզիայի ընտանեկան բժշկություն, հոգեբուժական, N Կ-ԲՕ-002600 լիցենզիայի ընտանեկան բժշկություն, հոգեբուժական, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակների գործողությունները կասեցնելու մասին» թիվ 1642-Ա հրամանի 1-ին կետից հանել «հոգեբուժական», «ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա», «վարակիչ հիվանդություններ» և «լաբորատոր ախտորոշիչ` կլինիկական» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։