Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-06-19-ից մինչև 2021-10-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-10-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2020 թվականի N 357-Ա

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 10,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հունիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 25-ի N 357-Ա որոշման

«ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

Ծ Ր Ա Գ Ի Ր

1. Ծրագրի նպատակը «Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին շարժական ռենտգեն սարքի նվիրաբերում

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4. Ծրագիրը կատարողը «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը «Մուրացան» համալսարանական hիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք)՝ առողջապահության բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 10 200 (տասը հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

7. Բարեգործություն ստացողը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան 0075, Մուրացանի փող., 114 շենք): Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Առողջության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՊՈԱԿ-ին նվիրաբերել թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարք 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 1 հատ SAXO 4T շարժական ռենտգեն սարքի ներմուծում 10 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից;

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

(հավելվածը փոփ. 22.12.20 N 823-Ա, 18.06.21 N 500-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։