Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԱՐԱՏ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 501-Ա

«ԱՐԱՐԱՏ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լյուդմիլա Ախրամեյեվայի (անձնագիր՝ 4613274321) կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (7 տեղ, 115 կգ ընդհանուր քաշով, 1,516,800 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 501-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Ապրանքի

անվանում Քանակ

(հատ) Միավորի արժեք

(ռուսական ռուբլի) Ընդհանուր արժեք

(ռուսական ռուբլի)

1 Պլանշետ 79 13,500 1,066,500

2 Խելացի ժամացույց 79 1,800 142,200

3 Պայուսակ 79 1,500 118,500

4 Ականջակալ 79 2,400 189,600

Ընդամենը 316 1,516,800

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։