ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 493-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Համբուրգի Տեխնիկական միկրոբիոլոգիայի ինստիտուտի կողմից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հասցեով ուղարկված լաբորատոր սարքավորումների ցանկը (4 տեղ, 585 կգ ընդհանուր քաշով, 61,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,177,002 դրամ)՝ համաձայն հավելվածի, ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
18.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 493-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը
(հատ) Քաշը
(կգ) Գինը
(ԱՄՆ-ի
դոլար) Փոխադրման
արժեքը
(դրամ)
1. Ցենտրիֆուգ
Sorvall Discovery 90 SE.
Serial Number: 40322010 1 395 60,000 794,663
2. Ցենտրիֆուգ
Sorvall Discovery 90 SE-ի
աքսեսուարներ 1 55 0 110,677
3. Ցենտրիֆուգ
Contifuge 17RS (Heraus)
Serial Number: 165959 1 63 1,000 126,775
4. Գազխրոմատոգրաֆ
Gas chromatograph Perkin
Elmer Autosystem GC
Serial Number: 1299WS0065 1 72 500 144,887
Ընդամենը 4 585 61,500 1,177,002
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
18.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ