ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2021 թվականի N 1021-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 17-ի N-20 և N-21 որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի սեփականություն հանդիսացող՝ 377.4495 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Սահմանել, որ հողամասերը ենթակա են օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով՝ դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերով համալրումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ սույն որոշման երրորդ կետով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
18.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հունիսի 18-ի N 1021-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ 377.4495 ՀԵԿՏԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԸ
Մակերես
(հեկտար) Կադաստրային ծածկագիր
1. 0.4115 02-035-0565-0005
2. 0.2884 02-035-0565-0002
3. 10.7165 02-035-0113-0001
4. 43.9723 02-035-0117-0033
5. 0.0993 02-035-0564-0003
6. 0.2885 02-035-0564-0002
7. 6.2415 02-035-0111-0002
8. 14.3111 02-035-0112-0002
9. 3.5461 02-035-0114-0002
10. 159.3352 02-035-0115-0181
11. 61.6563 02-035-0115-0182
12. 17.215 02-035-0115-0185
13. 35.591 02-035-0116-0029
14. 0.4535 02-035-0116-0030
15. 21.8325 02-035-0105-0011
16. 1.4908 02-035-0118-0026
Ընդամենը՝ 377.4495
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ Ծ. Սողոմոնյան
18.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ