ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 345-Ա
«ՈՐԴՈՒՍ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (76 տեղ, 1,383.4 կգ ընդհանուր քաշով, 20,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,300 ԱՄՆ դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և պատերազմից տուժած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 18.06.21 N 503-Ա)
2. «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 345-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Քանակը Ընդհանուր
քաշը (կգ) Արժեք
(ԱՄՆ-ի դոլար)
1. Անվասայլակ 56 հատ
(56 տեղ) 1036.1 16,800
2. Հագուստ 19 արկղ
(19 տեղ) 347.3 3,600
3. Ձեռնափայտ (օգտագործված) 54 զույգ (1 տեղ) 34.6 100
Ընդամենը 1,383.4 20,500
Փոխադրման ծախսեր 12,300
Ընդհանուր 32,800
(հավելվածը խմբ. 18.06.21 N 503-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ