ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 231-Ա
«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության 37, ՀՎՀՀ՝ 02574662) իրականացվող` 1,485,554,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի Հայք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.03.21 N 211-Ա, 23.06.21 N 511-Ա)
2. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 7266208 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի նոյեմբերի 3-ին կնքված N 115226873 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված 2011 թվականի նոյեմբերի 11-ի N 10800817, 2012 թվականի մայիսի 31-ի N 10903815, 2012 թվականի մայիսի 2-ի N 10891787, 2018 թվականի հուլիսի 3-ի N IG-2018073 և N CL-2018074, 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 20395345 և նոյեմբերի 30-ի N 20469126 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում են 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և այլ կապի ծառայությունների մատուցում` 10,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6-65-62-0-108 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2018 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N J889-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Բյուրեղ» աղբյուրի ջրի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ռոքարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00840581) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N 12212018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Գառնի» խմելու ջրի մատակարարում` 2,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Պիկո-Վիկո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2018 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված N 20181224 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրասենյակային և տնտեսական ապրանքների մատակարարում` 3,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Ոսկե կար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շապիկների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Թասկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01237925) 2018 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Սուսաննա Հարությունյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 82140771) 2018 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ուսապարկերի և պայուսակների ձեռքբերում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Այթի Սուփորթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00119226) 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված N L1218 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ծրագրային ապահովումների սպասարկման աշխատանքների իրականացում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում` 43,149,170 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
(2-կետը փոփ. 20.07.20 N 406-Ա)
3. «Դեպի Հայք» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
ապրիլի 26-ի N 231-Ա
որոշման
«ԴԵՊԻ ՀԱՅՔ»
ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 16.03.21 N 211-Ա)
1. Ծրագրի նպատակը Զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում և
բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը։
2. Ծրագրի
բարեգործական որակման նպատակը ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը։
3. Բարեգործը Հովնանյան հիմնադրամ - Նյու Ջերսի, ԱՄՆ
4. Ծրագիրը կատարողը «Դեպի Հայք» Հիմնադրամ
ՀՎՀՀ՝ 02574662 ՀՀ, ք․Երևան, Հանրապետության 37, հեռ․ +37410 54 00 37
5. Ծրագրի իրականացման վայրը
և բնագավառը ՀՀ մարզեր և ք․Երևան, ԼՂՀ, սոցիալական բնագավառ
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն - 1,426,054,000 դրամ բարեգործի կողմից ֆինանսավորում, այլ նվիրատվություններ 59,500,000 դրամ, ընդամենը՝ 1,485,554,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ։ Հիմնադրամի շահառուներն են համարվում ՀՀ, ԼՂՀ և արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ կամ մատուցվեն ծառայություններ, Հայաստանի և սփյուռքահայ երիտասարդները, կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպությունները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքներն ու անձինք։
8. Ծրագրի իրականաց-
ման տևողությունը 01․02․2019-31․12․2023
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հիմնադրամը կազմակերպում է 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների այցեր Հայաստան՝ կամավորական աշխատանքի և այդ միջոցով Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կամավոր աշխատում է Հայաստանում գործող տարբեր կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում, որի շահառուների թվում են սոցիալապես անապահով անձիք և երեխաներ։ Կամավորները ապրում են Հայաստանում երկու ամսից մինչև մեկ տարի։ Բացի շաբաթը 30 /երեսուն/ ժամ կամավորական աշխատանքից։ Երեկոյան ժամերին «Դեպի Հայք» Հիմնադրամը կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ և սեմինարներ նրանց կամավորությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Կամավորները օթևանում են մեր հյուրընկալ ընտանիքների ցանցում։ Տարեկան
կտրվածքով «Դեպի Հայք» Հիմնադրամի ծրագրով Հայաստան են այցելում մոտ 200 կամավոր, որոնցից շուրջ 130-ը օթևանում են հյուրընկալ ընտանիքների մեր ցանցում։ Կամավորները միջինում մնում են երեքից չորս ամիս։
1․ 2019թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝
1․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին ՝ 81,000,000 դրամ
1․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 29,000,000 դրամ
1․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,500,000 դրամ
1․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 3,800,000 դրամ
1.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 34,500,000 դրամ
1.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,000,000 դրամ
1․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 68,310,000 դրամ
1․8 կոմունալ ծախսեր՝ 3․106,542 դրամ
1․9 հաշվապահական հաշվառում՝ 5,949,170 դրամ
1․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում՝ 8,990,490 դրամ
1․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․092․700 դրամ
1․12 վարձավճար՝ 1,369,500 դրամ
1,․13 վարչական աշխատավարձ՝ 9,311,320 դրամ
1․14 գրասենյակային ծախսեր՝ 8,680,500 դրամ
2․ 2020 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝
2․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ
2․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ
2․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700․000 դրամ
2․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ
2․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ
2,6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 800,000 դրամ
2․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 74,520,000 դրամ
2․8 կոմունալ ծախսեր՝ 3,732,200 դրամ
2․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ
2․10 վեբ կայքի սպասարկում, նոր վեբ կայքի ստեղծում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 19,300,000 դրամ
2․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1․192․000 դրամ
2․12 վարձավճար՝ 1․494․000 դրամ
2,13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ
2․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ
3․ 2021 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝
3․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ
3․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ
3․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ
3․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ
3․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 42,250,000 դրամ
3,6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,500,000 դրամ
3․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ
3․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ
3․9 հաշվապահական հաշվառում, և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ
3․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 25,800,000 դրամ
3․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ
3․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ
3,13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ
3․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ
4․ 2022թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝
4․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ
4․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ
4․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ
4․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ
4․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական
տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 39,660,000 դրամ
4,6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ
4․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ
4․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ
4․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ
4․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ
4․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ
4․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ
4,13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ
4․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ
5․ 2023թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝
5․1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ
5․2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ
5․3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ
5․4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ
5․5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 39,660,000 դրամ
5.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ
5․7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ
5․8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ
5․9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ
5․10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ
5․11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ
5․12 վարձավճար՝ 1,494,000 դրամ
5,13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ
5․14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ
Ընդհանուր առմամբ, 2019 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր «Դեպի Հայք» հիմնադրամը ծրագրի բյուջեից հատկացնում է 419,000,000 դրամ՝ ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին, 158,040,000 դրամ՝ տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում, 13,300,000 դրամ՝ շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին, 19,800,000 դրամ՝ այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը, 193,570,000 դրամ՝ hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ, 26,300,000 դրամ՝ աջակցություն կրթական օջախների նորոգմանը, 406,590,000 դրամ՝ աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին, կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ, ֆինանսական հաշվառման ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության մատուցում՝ 43,149,170 դրամ, վեբ կայքի սպասարկում և նոր վեբ կայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 77,690,490 դրամ, գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ, վարձավճար՝ 7,345,500 դրամ, վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ, գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝
46,558,900 դրամ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտնկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը N Նկարագրություն Պայմանագրի համարը Կազմակերպության կամ մատակարարի անվանումը Դրամ ծրագրի
կողմնորոշիչ արժեք, 01․02․19-31․12․23
11 Հեռախոսակապի ծառայություն 115226873 «Վեոն Արմենիա» ՓԲԸ 1,082,000
22 Ինտերնետային ծառայություն 10800817 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 836,000
33 Ինտերնետային ծառայություն 20395345 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 640,000
44 Հեռախոսակապի ծառայություն 10891787 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 935,000
55 Հեռախոսակապի ծառայություն 10903815 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 955,000
66 Հեռախոսակապի ծառայություն 20469126 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 355,000
57 Համատեղակայում CL-2018074 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 3,245,000
88 Դատա Պրո 50Մ IG-2018073 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 3,894,000
99 Խմելու ջրի մատակարարում J889-18 «Էվրի Դեյ» ՓԲԸ 1,931,725
110 Խմելու ջրի մատակարարում և
ջրահեռացում 6-65-62-0-108 «Վեոլիա ջուր» ՓԲԸ 1,970,000
111 Խմելու ջրի մատակարարում 12212018 «Ռոքարմ» ՍՊԸ 2,720,000
112 Գրասենյակային, Գրենական և
տնտեսական ապրանքներ 20181224 «Պիկո–Վիկո» ՍՊԸ 3,560,000
113 Ուսապարկերի և պայուսակների
ձեռքբերում 17122018 «Սուսաննա Հարություն-
յան» ԱՁ 4,000,000
114 Տպագրված շապիկների ձեռքբերում «Ոսկե Կար» ՍՊԸ 4,000,000
115 Տպագրություն Թասկ ՍՊԸ 4,000,000
116 Սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովումների սպասարկման
աշխատանքներ L1218 «ԱյԹի Սուփորթ» ՍՊԸ 5,900,000
117 Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ 43,149,170
118 Էլեկտրաէներգիայի
մատակարարում 7266208 «Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ՓԲԸ 2,230,000
119 Տրանսպորտային ծառայություններ 155,080,000
220 Շապիկների և պայուսակների
ձեռքբերում 5,300,000
221 Այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և
պատմությանը 19,800,000
222 Աջակցություն կրթական օջախների նորոգմանը 27,000,000
223 Գրենական և տնտեսական
ապրանքներ 2,400,000
224 Վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, տեսանկարահանում, լուսանկարահանում, ամսագրերի գրաֆիկական
ձևավորում 46,639,000
225 Կոմունալ ծախսեր /ջուր, հեռախոս, էլեկտրաէներգիա/ 3,563,000
226 Վարձավճար 7,470,․000
227 Գրասենյակային ծախսեր 47,348,000
228 Դասագրքեր 7,500,000
229 Սեմինարներ և այլ կրթական
ծառայություններ 4,000,000
330 Բնական գազի մատակարարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2,400,000
331 Էլեկտրոէներգիայի մատակարարում 0333322 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2,230,000
332 Խմելու ջրի մատակարարում և
ջրահեռացում 402695556 «Վեոլիա ջուր» ՓԲԸ 1,500,000
333 Շինարարական նյութերի մատակարարում 03/0620 «Շինմոլ» ՍՊԸ 350,000
334 Օբյեկտի անվտանգության
պահպանման ծառայություն «Պանտեռա Սիքյուրիթի»
ՍՊԸ 1,000,000
335 Համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն 14,000,000
336 AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի
ստեղծում, թարմացում, ընդլայնում ԴԹ-05/21 «Դրիմ Թեչ» ՍՊԸ 3,490,000
337 AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում ԴԹ-03/21 «Դրիմ Թեչ» ՍՊԸ 5․580․000
11. Ծրագրի
իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կողմնորոշիչ արժեքներն են նշված ծառայության համար՝ 01․02․201931․12․2023
1․ Կոմունալ ծախսեր՝ 18,406,142 դրամ
2․ Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն՝ 43,149,170 դրամ
3․վեբ կայքի սպասարկում և նոր վեբ կայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 77,690,490 դրամ
4․ Գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ
5․ Վարձավճար՝ 7,345,500 դրամ
6․ վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ
7․Գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ
Ընդամենը՝ 248,953,422
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ 1 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
2 «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպություն
3 «ԱՐԴԱ» մարդասիրական հիմնադրամ
4 «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ
5 Հայկական Կարիտաս. Գյումրի
6 Հայկական Կարիտաս. Վանաձոր
7 Նորարար փորձառական արվեստի կենտրոն ՆՓԱԿ
8 «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ
9 «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ
10 Հայկական կարմիր խաչի ընկերություն
11 «Բալետ 2021» զարգացման հիմնադրամ
12 «Բու» լեռնահեծանվային պարկ տուրիզմի զարգացման ՀԿ
13 «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիա
14 «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ
15 «Դեպի առաջ» երեխաների կենտրոն
16 ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն
17 «Ի-Վի-էն» րիփորթ
18 «Հոդված 3» ակումբ. «Հավասար իրավունքների համար» ՀԿ
19 «Քեզ համար» ՀԿ
20 «Լիարժեք կյանք» ՀԿ
21 Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ
22 Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ
23 Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա
24 «Halo Trust» միջազգային կազմակերպություն
25 Երեխայի զարգացման միջազգային կենտրոն
26 «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը
27 «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ
28 Լոռու զարգացման կենտրոն ՀԿ
29 «Նարեկ» մշակութային հիմնադրամ
30 Օղակ ՀԿ
31 «Օրրան» բարեգործական ՀԿ
32 «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության կազմակերպություն
33 «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ
34 «Փինք արմենիա հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
35 Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն
36 «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ
37 Հասարակություն առանց բռնության ՀԿ
38 Վիկիմեդիա Հայաստան ՀԿ
39 «Ունիսոն» ՀԿ
40 «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
41 «Վորլդ վիժն հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն
42 «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական ՀԿ
43 Երևանի ամերիկյան կենտրոն
44 Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն
45 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի Երիտասարդական կենտրոն
46 «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
47 Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ
48 Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
49 Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
50 WWF Հայաստանյան մասնաճյուղ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ
վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին՝ սահմանված կարգով։
Հաշվետվությունների ներկայացում ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով՝ օրենքի սահմանված կարգով։
(հավելվածը խմբ. 20.07.20 N 406-Ա, 16.03.21 N 211-Ա, 23.06.21 N 511-Ա)