ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2000 թվականի N 129
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
հանել որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 24-ի N 129 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն