Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 606 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2000 թվականի N 214

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 606 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների մասին» N 606 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցի 6-րդ կետի երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում»:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել առևտրի համաշխարհային կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։