Հոդված 46. Հայտին ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 46. Հայտին ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Հայտը ներառում է՝
1) դիմում՝ արտոնագիր կամ վկայագիր ստանալու մասին.
2) արտոնագիր ստանալու համար՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը.
3) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու համար՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը։
2. Հայտին կցվում են՝
1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օտարերկրյա հայտատուների կողմից հայտը ներկայացվել է այլ լեզվով.
3) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, նաև զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ։
3. Հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են պետական լիազոր մարմնի սահմանած կարգով, որտեղ նշվում են մանրամասն տեղեկություններ հայտի բովանդակության և իրավունքների ձեռքբերման ընթացակարգի մասին։
(46-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-148-Ն)