ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 472-Ա
«ՄԵՆՔ ԵՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Ստրասբուրգի «Հայորդի» միավորման կողմից «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (159 տեղ, 4,160 կգ ընդհանուր քաշով, 3,890 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 28.06.21 N 541-Ա)
2. «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
11.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 472-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանք Քանակ Քաշ (կգ) Միավորի արժեք (եվրո) Ընդհանուր արժեք (եվրո)
Բժշկական աթոռ 10 150 20 200
Չմոտորիզացված հիվանդանոցային մահճակալ 22 1380 60 1320
Ներքնակ 17 340 10 170
Բժշկական սեղան 10 400 20 200
Մեծահասակների օգտագործած հագուստ 100 1890 20 2000
Ընդամենը 159 4,160 3,890
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
Նկարագիրը Քանակը Քաշը
(կգ) Ընդամենը
(եվրո) Շահառուները
Բժշկական աթոռ 10 150 200 2 հատ՝ պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
8 հատ՝ Դավիդյանց լաբորատորիաներ
Չմոտորիզացված
հիվանդանոցային մահճակալ 22 1380 1320 17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ
5 հատ` «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, ք․Էջմիածին
Ներքնակ 17 340 170 17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ
Բժշկական սեղան 10 400 200 17 հատ` Տավուշի մարզի «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ
Մեծահասակների հագուստ օգտ. 100 1890 2000 Արաբկիր վարչական շրջանի թաղապետարան
(հավելվածը խմբ. 28.06.21 N 541-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
11.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ