ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2021 թվականի N 1084-Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, 7 123 094.6 (յոթ միլիոն հարյուր քսաներեք հազար իննսունչորս) դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սանձազերձված ռազմական գործողությունների ընթացքում բնակչությանը ֆինանսական, բժշկական օգնություն ցուցաբերելու և փրկարարական ծառայության կազմակերպման համար:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
01.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հուլիսի 1-ի N 1084-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
N Անվանումը Քանակը Չմ Միավորի
գինը Ընդհանուր
գումար (դրամ)
1. Կրակմարիչների փրփուր ПО-6ТСН 2900 լիտր 898.8 2 606 520
2. Փրկարարական պարան 11 մմ 100 մետր 984 98 400
3. Քողարկող համազգեստ՝ բաճկոն,
տաբատ, կեպի 192 հատ 10 498.8 2 015 769.6
4. Քողարկող համազգեստի ձմեռային
բաճկոն 144 հատ 10 260 1 456 920
5. Քողարկող համազգեստի ձմեռային
գլխարկ 81 հատ 2 200 178 200
6. Քողարկող համազգեստի ձմեռային
գլխարկ 21 հատ 2 500 52 500
7. Կոշիկ` ճտքավոր 3 զույգ 12 830 37 140
8. Քնապարկ 50 հատ 0 0
9. Շղթայավոր սղոց՝ փայտի 5 հատ 43 000 215 000
10. Սկավառակ` երկաթ կտրող 50 հատ 494 24 700
11. Սկավառակ` բետոն կտրող 50 հատ 764 38 200
12. Կացին-քլունգ Pulaski 20 հատ 9 095 181 900
13. Բահ UNDP 5 հատ 7 569 37 845
14. Սպիտակեղեն 30 հատ 6 000 180 000
15. Շչակ С-40 2 հատ 0 0
Ընդամենը՝ 7 123 094.6
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
01.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ