ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հունիսի 2021 թ.
ք. Երևան N 09-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի «2021 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի «2.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2.1 15-րդ նույնատիպ թողարկում.
Վանի թագավորություն 10 նամականիշ II եռամսյակ
III եռամսյակ 10
20
50
70
100
230
290
1000
1600
400 1 200 000
300 000
300 000
300 000
600 000
1 500 000
1 500 000
300 000
300 000
300 000
»
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Նույնատիպ թողարկում. 15-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. The State Hermitage Museum, Saint Petersburg. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. Figurine. Decoration of a throne, VIII-VII cc. B.C..Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա., VIII-VII դդ» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Նույնատիպ թողարկում. 15-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. The State Hermitage Museum, Saint Petersburg. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. Figurine. Decoration of a throne, VIII-VII cc. B.C..Արձանիկ: Գահի զարդամաս, մ.թ.ա., VIII-VII դդ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը 400 դրամ:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ` Դավիթ Սահակյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2021 թվականի հունիսի 29-ի
թիվ 09-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: