Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1100-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 711-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1100-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1100-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման և հավելվածի վերնագրերը «ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀՕ-245-Ն ՕՐԵՆՔԻ» բառերով.

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը» բառերով.

3) որոշման 1-ին կետը «համաձայնագրի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 25-ի ՀՕ-245-Ն օրենքի» բառերով.

4) որոշման հավելվածի աղյուսակի «Իրավական հիմքը» սյունակում`

ա. 3-րդ և 4-րդ կետերը լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով,

բ. 5-րդ կետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մաս» բառերով.

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

« 6. «Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ

ֆինանսների նախարարություն 2021 թ. դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մաս

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

02.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։