ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 489-Ա
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,450,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02819088) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) հետ 2021 թվականի մայիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 02.07.21 N 542-Ա)
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
17.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 489-Ա որոշման
«Աջակցություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հատուկ կարիքներով երեխաներին»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը ՄԻՄ երեխաների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ներառական խաղահրապարակի ստեղծման միջոցով, որտեղ տարբեր տարիքային խմբերի և տարբեր կարողություններով երեխաներ ու ընտանիքներ կարող են խաղալ և սովորել մանկատան երեխաների հետ միասին:
2004 թվականից ի վեր «Իզմիրլյան հիմնադրամն» աջակցում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող շուրջ 103 երեխաներ: Հիմնադրամը մշտապես իրականացնում է երեխաների կենսապայմանների, կրթական և այլ կարիքների բարելավմանն ուղղված տարատեսակ նախաձեռնություններ, որոնք համաձայնեցվում են տվյալ ոլորտը
կարգավորող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
2․ Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան,
ՀՎՀՀ՝ 02819088
4. Ծրագիրը կատարողը Իզմիրլյան Բարեգործական հիմնադրամ, Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան,
ՀՎՀՀ՝ 02819088
5. Ծրագրի իրականացման վայրը
և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Յաղուբյան փողոց, նրբանցք 13, բնագավառ` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 11,450,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ, Հայաստան, Երևան Յաղուբյան փողոց, նրբանցք 13, ՀՎՀՀ՝ 00841035
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը Մանկատան հարակից տարածքում կառուցել խաղահրապարակ՝ խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Խաղասարքերի, մարզասարքերի, անվասայլակների համար հատուկ համալիրների, ռետինե ծածկի պատվիրման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,450,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն
12. Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի հետ 2021 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է օժանդակել Մարի Իզմիրլյան մանկատան հատուկ կարիքներ ունեցող երեխաների (Շահառուներ) համար հարմարեցված տրանսպորտային միջոցների անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովմանը, մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև Շահառուների սոցիալական ներառման և ինտեգրման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատու է ներառական խաղահրապարակում տեղադրվելիք խաղասարքերի ցանկի հաստատման, ծրագրին աջակցություն ցուցաբերելու և նվիրաբերված գույքի պահպանումը ծրագրի ավարտից հետո ապահովելու համար:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
17.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ