ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 563-Ա
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ հերոսներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հաշմանդամներին անհատույց բաշխման նպատակով, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (160 տեղ, 9,960 կգ ընդհանուր քաշով, 135,246.39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
07.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 563-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N. ԱՆՎԱՆՈւՄ ՔԱՆԱԿ Արժեքը ԱՄՆ
դոլարով Ընդամենը ԱՄՆ
դոլարով
1. Սեղմավերմակ 900 59.5 53,550
2. Խաղալիք 218 40.93 8,922,74
3. Մանկական բաժակ 84 16 1,344
4. Բարձ 60 129 7,740
5. Բարձ 53 129 6,837
6. Բարձ 64 129 8,256
7. Ներքնակի ջրակայուն ծածկոց 13 169 2,197
8. Ներքնակի ջրակայուն ծածկոց 9 199 1,791
9. Խոհարարական պարագաների հավաքածու 64 269 17,216
10. Փոխակերպվող գրասեղան 10 349 3,490
11. Տղամարդու հողաթափեր 64 29 1,856
12. Մազերի ժապավեն 74 12.99 961.26
13. Մազակալ 70 5.99 419.3
14. Պահեստավորման պայուսակներ 17 10.99 186.83
15. Գրասեղան դարակներով 18 519 9,342
16. Գրասեղան դարակներով 18 618.7367 11,137.26
ԸՆԴԱՄԵՆԸ 135,246.39
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
07.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ