ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՌԱՎԵԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 10 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2021 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի թիվ 10 փոփոխությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության Նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հուլիսի 8
Երևան
ՆՀ-163-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: