ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2000 թվականի N 394
քաղ. Երևան
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 2000 թվականի հուլիսի 1-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.
բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել և լուծել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.
գ) մինչև 2000 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:
3. Հաստատել`
ա) մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցուցակը (կցվում է):
4. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 2000 թվականի հունիսի 30-ը:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2000 թվականի հունիսի 25-ը ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով.
բ) 2000 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 28-ի «Դպրոցականների 1999 թվականի ամառային հանգստի կազմակերպման մասին» N 383 որոշմամբ հաստատված չափերով` մանկավարժների աշխատավարձն ավելացնելով 30 տոկոսով:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2000 թվականի հունիսի 25-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2000 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 2000 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 2000 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 26-ի N 394 որոշմամբ
Կ Ա Զ Մ
դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Դալլաքյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Եսայան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ
Ք. Մանուկյան - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 26-ի N 394 որոշմամբ
Տ Ի Պ Ա Յ Ի Ն Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր
մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի
Հաստիքների անվանումները 80-120 121-160 161-200 201-240 241-280 281-320 321-360
1 2 3 4 5 6 7 8
Պետ 1 1 1 1 1 1 1
Վարչատնտեսական աշխատողներ
Տնտեսվար 1 1 1 1 1 1 1
Պահեստապետ 1 1 1 1 1 1 1
Առաքիչ 1 1 1 1 1 1 1
Հաշվապահ 1 1 1 1 1 1 1
Տնտեսուհի 1 1 1 1 1 4 4
Ավագ խոհարար 1 1 1 1 1 1 1
Խոհարար 1 2 3 4 5 6 7
Խոհանոցի բանվոր 1 2 3 4 5 6 7
Աման լվացող 1 2 3 4 5 6 7
ընդամենը 7 13 16 19 22 25 28
Դաստիարակչական անձնակազմ
Ավագ մանկավարժ - 1 1 1 1 1 1
Դաստիարակ 5 7 8 11 12 13 14
Ջոկատավար 4 5 6 8 9 10 11
Ֆիզղեկ 1 1 1 1 1 1 1
Նվագակցող 1 1 1 1 1 1 1
ընդամենը 11 15 17 22 24 26 28
Բուժական անձնակազմ
Բժիշկ 1 1 1 1 1 1 1
Բուժքույր - - 1 1 1 1 1
ընդամենը 1 1 2 2 2 2 2
Սպասարկող անձնակազմ
Հավաքարար 2 2,5 3 3,5 4 4,5 5
Վարորդ 1 1 1 1 1 1 1
Պահակ 3 3 4 4 4 4 4
Լվացարար 1 2 2 2,5 3 3,5 4
Էլեկտրիկ 1 1 1 1 1 1 1
Փականագործ - - 1 1 1 1 1
Օժանդակ բանվոր - - - 1 1 1 1
Ընդամենը 8 9,5 12 14 15 16 17
Ծանոթագրություններ: 1.
2.
3.
4. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը:
Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք:
Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է լողի մարզչի մեկ հաստիք:
Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 26-ի N 394 որոշմամբ
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների
«Հասմիկ»
«Լուսաբաց»
«Արագած»
«Զեփյուռ»
«Արծվիկ»
«Հեքիաթ»
«Սևան»
«Գեղամա»