ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2000 թվականի N 406
քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 15-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 693 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հունիսի 29-ի N 406 որոշմամբ
Կ Ա Զ Մ
շինարարության ԵՎ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Ն. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Ղափլանյան -
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ
Ս. Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)