Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի N 285-Ա

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 24,364,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 09701918) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի մարտի 5-ին կնքված թիվ 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 24,014,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մայիսի 26

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 26-ի N 285-Ա որոշման

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է՝ Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ՝ մանկապարտեզը ապահովելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրով։ Ծրագիրը թույլ կտա թեթևացնել համայնքային բյուջեի ֆինանսական բեռը՝ ուղղված մանկապարտեզի էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, Բաբայան 23/4, 0037, Երևան, Հայաստան

4. Ծրագիրը կատարողը «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Ադելյան 5, ՀՎՀՀ․ 09701918

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, բնագավառը․ Սոցիալական ուղղվածության

6. Ծրագրի բյուջեն 24.364.000 ՀՀ դրամ

7. Բարեգործություն ստացողը Մեղրի համայնք

8. Ծրագրի իրականացման տևողությունը 25.04.2020 – 30.09.2021

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում արևային էներգիայի համակարգի նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայով և տաք ջրով ապահովելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող արևային էներգիայի համակարգի և ջրատաքացուցիչի, ինչպես նաև դրանց տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 24,014,000,00 ՀՀ դրամ: Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

Արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2020 թ ապրիլ-2021թ. սեպտեմբեր ամիսներին։

Ստացման ժամկետները 2020 թ ապրիլ-2021թ. սեպտեմբեր ամիսներ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Արևային էներգիայի համակարգի ձեռքբերում և տեղադրում

● Մոնոկրիստալ ՖՎ 390Վտ արևային վահանակներ – 144 հատ – 15,443,999 դրամ

● Fronius Eco 27.0 -3-S WLAN/LAN կերպափոխիչ – 1 հատ – 1,601,667 դրամ

● Fronius Eco 27.0 -3-S light կերպափոխիչ – 1 հատ – 1,551,667 դրամ

● Կոնստրուկտիվ հենակներ – 144 հատ – 2,520,000 դրամ

● Էլեկտրական մոնտաժի պարագաներ, փոփոխական և հաստատուն հոսանքի մալուխներ, հարակից նյութեր – 1,905,304 դրամ

● Բեռնափոխադրում, տեղադրում, գործուղում, վերամբարձ աշտարակ (անհրաժեշտության դեպքում), այլ – 646,113 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ – 23,670,000 դրամ

Արևային էներգիայով ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում

● Արևային ջրատաքացուցիչ, TZ58/1800-30, SR-501 – 1 հատ – 262,500 դրամ

● տաքացնող լար – 8 հատ – 10,667 դրամ

● խողովակ ppr 20մմ, ձևավոր մասեր – 32 հատ – 20,000 դրամ

● մեկուսացում – 8 հատ – 12,333 դրամ

● մետաղական կոնստրուկցիա – 3 հատ – 3375 դրամ

● պտուտակ 7մմ – 20 հատ – 333 դրամ

● քար բալգարկի – 1 հատ – 333 դրամ

● ներկ – 1 հատ – 833 դրամ

● էլեկտրիկա – 1 հատ – 4208 դրամ

● փոխադրում – 1 հատ – 5417 դրամ

● մոնտաժ – 1 հատ – 25000 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ – 345,000 դրամ

Ֆինանսական աուդիտ

● Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների ֆինանսական աուդիտ – 350,000 դրամ (առանց ԱԱՀ)

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների (սեյսմիկ կայունության ապահովում, ստորգետնյա ջրերի հեռացում, շենքի հիմքի և պատերի ամրացում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգման աշխատանքներ) իրականացում` Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, ՀՀ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցությամբ։

Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և հիմնադրամի կողմից տրամադրված նվիրատվությամբ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ● ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը վերահսկելու է տրամադրված դրամաշնորհային միջոցները՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի միջոցով, ինչպես նաև մոնիտորինգային այցով։

● ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ հաշվետվությունների տեսքով։

● Մեղրիի համայնքապետարանը։

(հավելվածը փոփ. 28.07.20 N 443-Ա, 30.09.20 N 576-Ա, 25.12.20 N 859-Ա, 26.03.21 N 252-Ա, 12.07.21 N 579-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։