Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2000 թվականի N 446

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում», «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն», Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագիր

Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Կարապետյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ֆ. Փիրումյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ

Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ

Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ

Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետ

Ա. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետ

Գ. Մաթևոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ԾԻԳ-ի ղեկավար

«Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրեր

Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ

Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ

Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ

Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետ

Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

Ռ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ

Լ. Աղամյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ-ի ղեկավար

Ա. Ղազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» ԾԻԳ-ի ղեկավար

ԵրԵՎանի քաղաքապետարան

Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ա. Գոմցյան - ՀՀ կառավարության աշխատակազմի օպերատիվ կառավարման վարչության պետ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական

Ա. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետ

Հ. Ահարոնյան - Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ

Է. Մանվելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետի տեղակալ

Վ. Ավոյան - Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ԾԻԳ-ի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Հ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության պետ

Բ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզագրման վարչության պետ

Հ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման վարչության պետ

Վ. Ղուկասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ-ի ղեկավար

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։