ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2000 թվականի N 449
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 574 որոշման 1-ին կետը, 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 664, 2000 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 108 և 2000 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 574 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 171 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ վարչապետի 2000 թվականի
հուլիսի 13-ի N 449 որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Աղաբաբյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Եսայան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Ջիլավյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ
Ս. Գրիգորյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության պետի տեղակալ
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն
Գ. Թաթուլյան
- Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Ն. Բաղդասարյան - Հայ օգնության միության վարչության ատենապետուհի
Գ. Բոշյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Ա. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության` ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ա. Մանուկյան