Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 091201.00.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ` 091201.01.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

13 հուլիսի 2021 թ. N 1118-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 091201.00.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ` 091201.01.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 130/9 նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ հիմնադրամին տալ բակալավրի (անընդհատ և ինտեգրացված) կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 150-ական տեղերով, 6 տարի ուսուցման տևողությամբ, 091201.00.7-«Բուժական գործ» մասնագիտության՝ 0911201.01.7-«Բուժական գործ» կրթական ծրագրով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

/պաշտոնակատար/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։