ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2000 թվականի N 533
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 18-ի N 704 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող» բառերով.
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 15-ը սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա»:
2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ
- Սյունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Գյուրջյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Վ. Տերտերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Հ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն
Գ. Մուշեղյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրեն
Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)