«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունվարի 2016 թ. N 3-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.07.21 N 380-Ն)
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 20.07.21 N 380-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպություններում`
1) նոր հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 1-ի.
2) սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները` համաձայն հավելված 2-ի:
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին հավելվածով հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման համար սահմանված նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները չեն տարածվում ռազմական տեխնիկայի և փոքրարժեք կամ արագամաշ առարկաների վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար` Պ. Սաֆարյան
Հավելված 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2016 թ. հունվարի 8-ի
թիվ 3-Ն հրամանի
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն Օ Գ Տ Ա Կ Ա Ր Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 20.07.21 N 380-Ն)
Դաս Խումբ Տեսակ Օգտակար ծառայության ժամկետ
(տարի)
1 Շենքեր
10 Շենքեր` երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով
100 Բարձրահարկ շենքեր (5 հարկից բարձր), երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշտպանիչ պատվածքով (ծածկույթով) 100
101 Մեկ հարկանի և բազմահարկ` մինչև 5 հարկանի երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով շենքեր, պատերը` քարից, խոշոր բլոկներից և պանելից` ծածկապատված երկաթբետոնյա, մետաղական և ուրիշ այլ երկարակյաց պաշտպանիչ պատվածքով (ծածկույթով) 120
102 Երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքով այլ շենքեր 80
11 Շենքեր` առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի
110 Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի շենքեր` թեթև քարե շարվածքի պատերով, երկաթբետոնյա, աղյուսե և փայտե հենասյուներով, երկաթբետոնյա ծածկով և ծածկույթով 80
111 Առանց երկաթբետոնյա և մետաղական հիմնակմախքի այլ շենքեր 60
2 Շինություններ (կառույցներ)
20 Հիդրոտեխնիկական շինություններ/կառույցներ
200 Ամբարտակներ, թունելներ, պաշտպանիչ կառույցներ, դրենաժներ, ջրթողներ և ջրընդունիչներ, պարզարաններ, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցներ, ճնշումային խողովակաշարեր, ջրամբարներ, ջրանցքներ և համանման այլ հիդրոտեխնիկական կառույցներ 100
201 Երկաթբետոնյա, բետոնյա և քարե ափաամրացման և ափապաշտպան կառույցներ 30
202 Գետերի փայտե կառամատույցների կառույցներ 25
203 Արհեստական լճերի բետոնյա և երկաթբետոնյա ջրհեռներ և ջրթողեր 50
204 Հիդրոտեխնիկական ներտնտեսական պողպատյա, երկաթբետոնյա, բետոնյա և քարե կառույցներ ջրանցքներ վրա 40
205 Ոռոգման ցանցի ջրանցքներ, ջրհավաք-ջրթող ցանց` հողային բաց ջրանցքով, կոլեկտորա-դրենաժային հողային ջրանցքներ` առանց ամրացման, ոռոգման ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ, այլ ոռոգման համակարգեր (ներառյալ` լճացման եղանակով ոռոգման համակարգեր) 50
206 Ոռոգման ցանցի ջրանցքներ` երկաթբետոնյա վաքերով 25
207 Փակ կոլեկտորա-դրենաժային ցանցի ասբոցեմենտե, պողպատե և պոլիէթիլենային խողովակներով ջրանցքներ 40
209 Այլ հիդրոտեխնիկական կառույցներ (ներառյալ` կարգավորված գետեր, ջրընդունիչներ, բաց աղբյուրների համար ջրընդունիչ կառույցներ և ջրանցքներ, կառամատույցների և ափաամրացման կառույցներ, պոլիէթիլենային դրենաժներ, մետաղական և փայտյա պաշտպանիչ կառույցներ և այլն) 50
21-23 Տրանսպորտի և կապի բնագավառի շինություններ
210 Բոլոր տեսակի և կոնստրուկցիայի երկաթբետոնյա, բետոնյա և քարե կամուրջներ (այդ թվում` հետիոտնային կամուրջներ և թունելներ), ինչպես նաև հիդրոտեխնիկական շինություններ չհանդիսացող երկաթբետոնյա, բետոնյա, քարե և թուջե խողովակներ և վաքեր 100
211 Կամուրջներ մետաղական, խողովակներ պողպատե ծալքավորված 60
212 Կամուրջներ փայտե և մետաղական` փայտե հենակների վրա, երկաթգծի փայտե կառամատույց, երկաթուղային գծերի վերին մասի կառույցներ (ռելսեր` ամրակապերով, կոպճավազ, փայտակոճեր, երկաթբետոնյա կոճեր, սլաքային փոխանցումներ և այլ նմանատիպ հատվածներ), մետրոպոլիտենի երկաթուղային գծեր 30
213 Երկաթգծի երկաթբետոնյա կառամատույցներ` քարե ծածկով, երկաթգծի հողային շերտ (պաստառ) 100
214 Երկաթգծի կառամատույցներ և բաց բեռնային հրապարակներ, շրջադարձային շրջաններ 50
215 Երկաթգծի թունելներ` բոլոր կոնստրուկցիաների, ներառյալ` մետրոպոլիտենի կայարաններ, մետրոպոլիտենի թունելներ 200
216 Բացառիկ (եզակի) ռադիոհեռուստատեսային աշտարակներ 120
217 Ռադիոաշտարակներ, կայմասյուն-ալեհավաքներ 60
218 Ցեմենտաբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ցեմենտաբետոնյա ծածկույթներ, 50
219 Կախովի ճանապարհներ, գրունտային թռիչքադաշտեր 40
220 Թռիչքային-վայրէջքային գոտիներ 25
221 Թռիչքային ուղիներ, ինքնաթիռի կայանատեղեր, կառամատույցներին և անգարին կից հրապարակներ 30
222 Ասֆալտբետոնյա ավտոտրանսպորտային ճանապարհներ, հրապարակների և աերոդրոմների ասֆալտբետոնյա ծածկույթներ 40
223 Երկաթգծի հողային ծածկի քարե, բետոնյա և երկաթբետոնյա դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ, երկաթբետոնյա մշտական ձյունապաշտպան ցանկապատեր 40
224 Երկաթգծի հողային ծածկի փայտե և հողային դրենաժներ, ջրհեռներ և ամրացնող կառույցներ 25
225 Քարե, բետոնյա, և երկաթբետոնյա պաշտպանիչ կառույցներ (հակասողանքի, հակափլուզման, հենապատային, ցեխահեղեղատարներ, խրամուղիներ և այլ նմանատիպ կառույցներ), կամրջի ամրացնող կառույցներ 50
226 Երկաթբետոնյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար 50
227 Մետաղյա ռեզերվուարներ դիզելային վառելիքի և քսայուղերի պահպանման համար 40
228 Նավթամթերքների պահպանման համար ռեզերվուարներ 20
229 Ստորգետնյա և վերգետնյա գազի ռեզերվուարներ 50
239 Տրանսպորտի և կապի բնագավառի այլ շինություններ և կառույցներ (այդ թվում` կռունկի երկաթուղային հենագծեր, կազմակերպությունների երկաթուղային ներքին գծեր, էստակադայի հենասյուներ, քարե, բետոնյա և երկաթբետոնյա էստակադաներ, ջրասյուներ, բետոնյա և ասբոցեմենտե հեռախոսային կոյուղիներ և այլն) 50
24-25 Այլ շինություններ/կառույցներ
240 Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` բնական հիմքով 10
241 Տիղմի հավաքման/կուտակման հրապարակ` արհեստական հիմքով 20
242 Արտեզյան հորատանցքեր 30
243 Ջրմուղի և կոյուղու պողպատյա դյուկերներ (խցիկներով) 30
244 Ջրմուղկոյուղու և ոռոգման համակարգի այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` կոյուղային արտաթողում (ափային), ջրմուղի մաքրման կառույցների համալիրներ (շաղախման և լուծման բաքեր, խառնիչներ, ռեակցիայի խուցեր, պարզարաններ, զտիչներ և այլն), երկաթբետոնյա կառույցներ աերացիայի համար, կոյուղային պոմպակայաններ, մաքուր ջրի ստորգետնյա երկաթբետոնյա ջրամբարներ, ջրմուղ աշտարակներ, երկաթբետոնյա հորեր և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) 50
245 Քարե և երկաթբետոնյա ծխատար խողովակներ 50
246 Մետաղյա ծխատար խողովակներ 30
247 Ավտոլիցքավորման կայաններ 30
248 Քարե և մետաղյա ցանկապատեր 50
249 Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների շինություններ (ներառյալ` շատրվաններ, ջրավազաններ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) 40
250 Մշակույթի, հանգստի պուրակների և կենդանաբանական այգիների այլ շինություններ և կառույցներ (ներառյալ` կանաչ թատրոններ, բեմահարթակներ, երաժշտական խեցաբեմեր, պարահրապարակներ, ընթերցասրահներ, տաղավարներ, բոլոր տեսակի ատրակցիոններ, դեկորատիվ ծաղկամաններ, քանդակներ և աղբամաններ, հրապարակներ, ստենդներ և այլ նմանատիպ շինություններ/կառույցներ) 20
251 Սպորտային կառույցներ (ներառյալ` ստադիոնների երկաթբետոնյա և քարե տրիբունաներ, քարե և մետաղյա կիսափակ նետաձգարաններ, հրաձգարաններ, փորձատեղեր և ապաստարաններ, այլ նմանատիպ կառույցներ) 50
252 Սպորտային այլ կառույցներ (ներառյալ` ստադիոնների փայտյա տրիբունաներ, սպորտային կառույցների սինթետիկ կամ հատուկ խառնուրդից և գազոնային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ) 15
253 Մետաղյա և փայտյա կոնստրուկցիայով տնակներ 20
259 Այլ շինություններ/կառույցներ (ներառյալ` ավտոտնակներ, պահակակետի տնակներ, սպորտային կառույցների ռետինե բիտումային ծածկեր, հատակներ և հրապարակներ, այլ նմանատիպ կառույցներ և այլն) 30
3 Փոխանցող հարմարանքներ
30 Կապի և էլեկտրահաղորդման փոխանցող հարմարանքներ
300 Երկաթգծի (ներառյալ` մետրոպոլիտենի) և տրոլեյբուսային կոնտակտային ցանցեր` մետաղական և երկաթբետոնյա հենասյուների վրա 50
301 Օդային էլեկտրոհաղորդագծեր 0.4-ից մինչև 20կՎ լարման 50
302 Էլեկտրոհաղորդման մալուխագծեր մինչև 10կՎ լարվածության պոլիէթիլենային թաղանթով` ստորգետնյա լարանցմամբ, ինչպես նաև տարածքներում 20
303 Կապի օպտիկա մանրաթելային, ինչպես նաև մետաղական թաղանթով մալուխային ցանցեր 50
304 Հենասյուներից կախված և շենքերի պատերին մոնտաժված կապի այլ մալուխային ցանցեր 25
31 Խողովակաշարեր
310 Կոյուղային ցանցեր` կերամիկական, ասբոցեմենտե և թուջե (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերով և արմատուրաներով) 50
311 Կոյուղային ցանցեր` երկաթբետոնյա, բետոնյա, աղյուսե և պողպատյա (կոլեկտորներ և փողոցային ցանցեր դիտահորերի և արմատուրաների հետ) 30
312 Պոլիէթիլենային ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) 100
313 Թուջե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) 60
314 Երկաթբետոնյա ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) 30
315 Պողպատյա և ասբոցեմենտե ջրամատակարարման ցանցեր (դիտահորերի, ջրասյուների, ջրածորանների (հիդրանտների) և այլ սարքավորումների հետ) 20
316 Պոլիէթիլենային տիղմատար ցանցեր 100
317 Թուջե տիղմատար ցանցեր 60
318 Պողպատյա տիղմատար ցանցեր 30
319 Ասբոցեմենտե տիղմատար ցանցեր 20
32 Այլ փոխանցող հարմարանքներ
329 Այլ փոխանցող հարմարանքներ 20
4 Մեքենաներ և սարքավորումներ
40 Ուժային մեքենաներ և սարքավորումներ
400 Ջերմատեխնիկական սարքավորումներ (ներառյալ` կաթսայատան կայանքներ և գոլորշի արտադրող ամրակայված կաթսաներ (բոյլերներ) 30
401 Էլեկտրաշարժիչներ և դիզելային գեներատորներ, վագոն-էլեկտրակայաններ 20
402 Համալիր կայանքներ (ներառյալ` էլեկտրական շարժական գեներատորներ, շարժական էլեկտրակայաններ, ցածր հզորության երկաթուղային էլեկտրակայաններ (մինչև 9 կՎտ), տրանսպորտային կցասայլերի վրա տեղակայված դիզելային էլեկտրակայաններ, ինչպես նաև շարժական կաթսայատներ) 10
403 Գյուղատնտեսական նշանակության տրակտորներ (ներառյալ` ընդհանուր և հատուկ նշանակության անվավոր և թրթուրավոր տրակտորներ, ունիվերսալ սերմնացան անվավոր տրակտորներ, անտառային տնտեսության մեքենաներ և այլն), արդյունաբերական նշանակության տրակտորներ (ներառյալ` բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն) 15
404 Տրանսպորտային միջոցների մարտկոցներ 3
409 Այլ ուժային սարքավորումներ 10
41-42 Աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ
410 Կոմպրեսորային մեքենաներ և սարքավորումներ 10
411 Արտեզյան, օդաճնշման պտուտակավոր և խորքային պոմպեր, շարժիչային պոմպեր 8
412 Այլ պոմպեր (ներառյալ` կենտրոնախույս, առանցքային, պերիֆերիկ, անկյունագծային (ջրային, կոյուղու) պոմպեր, վակուումային պոմպեր և դրանց հիման վրա ագրեգատներ, վակուումային համակարգեր) 10
413 Օդափոխման համակարգեր (այդ թվում` հովհարներ, օդորակիչներ, ջեռուցիչներ, օդային կոլեկտորներ, օդատարներ, խոնավացման խցեր) 12
414 Կամրջակային (հատուկ) ամբարձիչներ` ավելի քան 15 տոննա բեռնաբարձման հզորությամբ, երկաթուղային քայլքով ամբարձիչներ այլ նմանատիպ ամբարձիչներ 20
415 Տրանսպորտային միջոցների բեռնման և բեռնաթափման մեքենաներ/բեռնիչներ, ավտոբեռնիչներ, առաջնաշերեփային թրթուրավոր և պնևմատիկ անիվավոր բեռնիչներ` ավելի քան 10 տոննա բեռնաբարձման հզորությամբ 10
416 Երկրաբանահետախուզական սարքավորումներ 10
417 Երկաթուղային տրանսպորտի մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` շարժակազմի վերանորոգման մասնագիտացված սարքավորումներ, տեղակայանքներ և ստենդներ, վագոնների վերհանման և դրանց հանգույցների փոխարինման մեխանիզմներ, վագոնների ներկման և չորացման մեքենաներ, վագոնների էլեկտրական սարքավորումների վերանորոգման համար օգտագործվող մեքենաներ, շարժակազմի և դրա բաղադրիչների լվացման համար օգտագործվող ջրցան մեքենաներ, վագոնների տեխնիկական զննման տեղամասերի սարքավորումներ, երկաթուղային գծերի եռակցման շարժական ագրեգատներ, եռակցման ենթակա հանգույցների ջերմային մշակման սարքավորումներ, կտրող հաստոցներ, երկաթուղային գծերը փոխելու ազդանշանային կամրջակներ և այլն) 10
418 Երկաթուղային տրանսպորտի այլ մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` վագոնները փոխադրումներին նախապատրաստող մեքենաներ, արգելակման համակարգերի կենտրոնացված փորձարկման սարքավորումներ, շարժակազմի լվացման համար օգտագործվող սարքավորումներ, արգելակների վերահսկման կայանների սարքավորումներ, վագոնների հավաքման համար օգտագործվող սարքավորումներ, երկաթուղային հանգույցների և փայտակոճերի քանդման և հավաքման մեքենաներ և արտադրական գծեր, երկաթուղային գծերի եռակցման ստացիոնար մեքենաներ, երկաթգծի հանգույցների փորձարկման հիդրավլիկ մամլիչներ, կշեռքների, բեռնող-բեռնաթափող մեքենաների և երկաթուղային տրանսպորտի այլ սարքերի և սարքավորումների վերանորոգման վագոն-կայաններ և այլն) 20
419 Չափիչ և կարգավորիչ սարքեր և լաբորատոր սարքավորումներ (ներառյալ` լաբորատոր կշեռքներ, հարթակային կշեռքներ ավտոմոբիլային, երկաթուղային/վագոնային, ձեռնասայլակային և այլ նմանատիպ տրանսպորտային կշեռքներ, հատուկ տեխնոլոգիական կշեռքներ, բոլոր տեսակի խրոնոմետրեր, վայրկյանացույցներ և այլն) 10
420 Սպորտային սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` չափիչ և վերահսկիչ սարքեր, մրցավարական աշտարակներ և խցիկներ, պատվո հարթակներ, մարմնամարզական հարթակներ, դարպասներ` ցանցով, ցանկապատման ցանցեր, բասկետբոլի վահանակներ, մրցավարական և մարզչական սեղաններ, սեղանի թենիսի սեղաններ և այլն) 10
421 Սպորտային առագաստանավեր և թիավարական նավեր 15
422 Կենսաբժշկական սարքավորումներ և բժշկական հսկողության սարքավորումներ տարբեր մարզաձևերում 12
423 Սպորտային այլ սարքավորումներ և հարմարանքներ (ներառյալ` ատլետիկայի, մարմնամարզության, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ մարզաձևերի համար հարմարանքներ և սարքավորումներ, սպորտային գորգեր, մրցավարական ազդանշանային և տեղեկատվական գործիքներ/հարմարանքներ, մարզահրապարակների և խաղահրապարակների նշագրումների մեքենաներ և այլն) 8
424 Թատրոնների և մշակութային այլ կենտրոնների մասնագիտացված սարքավորումներ (ներառյալ` բեմերի, հարթակների և էստրադաների մեխանիկական սարքավորումներ, մեխանիկական և էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրակարգավորող սարքավորումներ, թատրոնների էլեկտրական լուսավորման սարքավորումներ, երաժշտական գործիքներ և այլն) 15
425 Այլ աշխատանքային մեքենաներ և սարքավորումներ (ներառյալ` գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, էլեկտրական սղոցներ, բենզասղոցներ, էլեկտրական հնձիչներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն) 12
43 Այլ մեքենաներ և սարքավորումներ
439 Այլ մեքենաներ և սարքավորումներ 10
5 Տրանսպորտային միջոցներ
50 Բեռնատար ավտոմեքենաներ, կցորդիչներ և կիսակցորդիչներ
500 Մինչև 2 տոննա բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ 8
501 2 տոննայից ավելի բեռնաբարձման հզորությամբ ավտոմեքենաներ, կցորդիչներ, կիսակցորդիչներ և հատուկ քարշակային բեռնատարներ 10
51 Մարդատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ
510 Մարդատար ավտոմեքենաներ 10
511 Ավտոբուսներ 15
52 Հատուկ տրանսպորտային միջոցներ
520 Բեռնատարների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ և այլն) 12
521 Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների հենասարքի (շասսիի) վրա հատուկ տրանսպորտային միջոցներ (սանիտարական, տեխնոլոգիական, անասնաբուժական, հրշեջ, վթարային, արհեստանոցներ, և այլն) 8
529 Այլ հատուկ տրանսպորտային միջոցներ 10
53 Օդային տրանսպորտային միջոցներ
530 Օդանավեր 25
531 Ուղղաթիռներ 15
54 Այլ տրանսպորտային միջոցներ
549 Այլ տրանսպորտային միջոցներ 8
6 Գրասենյակային և տնտեսական գույք և պարագաներ, գործիքներ
61 Համակարգչային սարքավորումներ/տեխնիկա
610 Համակարգիչներ (ներառյալ` սեղանի (ստատիկ) համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ (լափթոփներ, նոութբուքեր). գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման այլ համակարգչային սարքավորումներ) 5
611 Համակարգչային սարքավորումներ և տեխնիկա (ներառյալ` մոնիտորներ և պրոյեկտորներ, օգտագործվող բացառապես տվյալների ավտոմատ մշակման համակարգերում, հիշող սարքեր, կիսահաղորդչային հիշող սարքեր, ապահովող տեղեկատվության պահպանումը հոսանքի անջատման դեպքում, տպիչ, համակարգչին կամ համակարգչային ցանցին միանալու հնարավորություն ունեցող պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված և այլն) 7
619 Այլ համակարգչային սարքավորումներ և տեխնիկա 8
62 Գրասենյակային և տնտեսական գույք
620 Կահույք (ներառյալ` գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, բազկաթոռներ, փափուկ կահույք, մահճակալներ, զգեստապահարաններ, զգեստապահարանի կախիչներ, գրապահարաններ, գրադարակներ, չհրկիզվող պահարաններ և այլն), գորգեր, հայելիներ 10
621 Հեռախոսներ (այդ թվում` բջջային), ռադիոհաղորդակցման սարքեր 5
622 Գրասենյակային էլեկտրական տեխնիկա (ներառյալ` հեռուստացույցներ, սառնարաններ, խմելու ջրի սարքեր, սրճեփներ, թեյնիկներ, օդորակիչներ, հովհարներ, տաքացուցիչներ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ, թղթի մանրացման և կտրման սարքեր, գազօջախներ, էլեկտրական սալօջախներ, լվացքի մեքենաներ, կարի մեքենաներ, արդուկներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, տեղորոշիչ սարքեր (GPS), հսկիչ դրամարկղային մեքենաներ և այլն) 8
623 Ուղեգորգեր, դռների և պատուհանների կտորե վարագույրներ 5
624 Շրջանակով նկարներ, գրասենյակային բնույթի դեկորատիվ ծաղկամաններ և համանման այլ դեկորատիվ պարագաներ 50
625 Մետաղյա և քարե քանդակներ 100
629 Այլ գրասենյակային և տնտեսական գույք (ներառյալ` քարտադարաններ, շերտավարագույրներ, ամբիոններ, ստենդներ, թարգմանչական վահանակներ, ջահեր, հեռադիտակներ, լուսամփոփներ և այլն) 8
7 Այլ հիմնական միջոցներ
700 Բանող կենդանիներ, կրկեսների և կենդանաբանական այգիների կենդանիներ 10
701 Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով գրադարանային (անտիկվարիատ չճանաչված) գրքեր 20
702 Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով դասագրքեր 5
703 Որպես հիմնական միջոց հաշվառվող թղթային կրիչով մասնագիտական գրականություն 10
704 Որպես հիմնական միջոց հաշվառվող արտահագուստ և այլ համանման հանդերձանք 3
705 Պաշտպանական նշանակության և այլ անտառատնկարկներ 50
(հավելվածը փոփ. 20.07.21 N 380-Ն)
Հավելված 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2016 թ. հունվարի 8-ի
թիվ 3-Ն հրամանի
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ա Յ Ի Ն Օ Գ Տ Ա Կ Ա Ր Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱԿԱՆ
ԱՐԺԵՔՈՎ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Տեսակ Օգտակար
ծառայության ժամկետ
(տարի)
800 Մրգատու ընդավոր և կորիզավոր տնկարկներ (բացառությամբ` կեռասենիների և ծիրանենիների) 15
801 Կեռասենիներ և ծիրանենիներ 20
802 Հատապտղային տնկարկներ (բացառությամբ` խաղողի այգիների) 10
803 Խաղողի այգիներ 40
804 Այլ բազմամյա տնկարկներ 20
805 Խոշոր եղջերավոր կենդանիներ 20
806 Մանր եղջերավոր կենդանիներ 15
809 Այլ կենդանիներ 10