Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-010 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

26 հուլիսի 2021 թ. N 389-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-010 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին տրված թիվ ԽՏ-010 խաղատան կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Տիչինայի փ. / տ / 67 Մալաթիա֊Սեբաստիա 0065, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ռ. Միքայելյան փողոց /Շ /2 /3 Հրազդան 2306, Հրազդան, Կոտայք, Հայաստան»։

2. Համաձայնություն տալ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հուլիսի 23-ին ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը՝ գտնվելու վայրի փոփոխման մասով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. Ջանջուղազյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։