Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 279-Ա

«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ «Yan logistics» կազմակերպության միջոցով, պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (251 տեղ, 2,646 կգ ընդհանուր քաշով, 16,826.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,969.04 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)

2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 279-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

(վերնագիրը խմբ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)

Ապրանք Քանակ Արժեք (Եվրո)

Մեծահասակների հագուստ (օգտագործած) 62 արկղ, 768 կգ 3,625

Կարի մեքենա (օգտագործված)

1. Pfaff 7801794

2. Quelle Q-JA 1510

3. Privileg Super 3000-5 3 կարի մեքենա,

2 արկղերով, 48 կգ 328

Անկողնու ծածկոց (օգտագործված) 8 արկղ, 74 կգ 325

Խոհանոցի պարագաներ (օգտագործված) 6 արկղ, 101 կգ 527

Կոշիկ (օգտագործված) 9 տոպրակ, 112 կգ 662

Ձեռնափայտ (օգտագործված, ալյումինե հիմքով) 1 փաթեթով 8

ձեռնափայտ, 8 կգ 14

Ուսապարկ (օգտագործված) 1 հատ, 6 կգ 30

Ձեռքի (մաշկի) հականեխիչ, բժշկական, էթանոլի հիմքով (100 մլ, էթանոլ 70%, մաքրված ջուր, 1 L, էթանոլ 83,3%, ջրածնի օքսիդ 0,12%, գլիցերին, մաքրված ջուր) 3,456 շիշ,

162 արկղ, 1.670,

4 լիտր, 1529 կգ 11,315.50

Ընդամենը՝ 2,646 կգ 16,826.50

(հավելվածը խմբ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։