Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 447 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2000 թվականի N 652

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 447 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 447 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 28-ի N 46 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները` որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում`

ա) «Քարտուղարություն» տողից հետո լրացնել «Կադրերի վարչություն» և «Ֆինանսական վարչություն» տողերով.

բ) հանել «Սփյուռքի վարչություն» տողը.

գ) «Քաղաքական ծրագրավորման խումբ» տողը փոխարինել «Քաղաքական ծրագրավորման վարչություն» տողով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։