Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՌՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԼԻՈՏՈՆ 100» ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 օգոստոսի 2020 թ. N 2889-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՌՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԼԻՈՏՈՆ 100» ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7.4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ սահմանված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և հաշվի առնելով «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի օգոստոսի 17-ին ներկայացված դեղերի գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտը բավարարել:

2. Հաստատել «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդի թույլտվությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Համաձայնություն տալ «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդի տեքստին՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի, գովազդի թույլտվության, գովազդի համաձայնեցված տեքստի կամ գովազդային հոլովակի էլեկտրոնային մեկ տարբերակի առաքումը հայտատուին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Թորոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։